Գծապատկեր

– Winckler, M. (2019). L’Ecole des soignantes. Paris : P.O.L (pp. 145 – 147)

1. Ես՝ հիվանդը, ձեր հավասարն եմ։ Ես ընտրում եմ ձեզ որպես իմ առողջապահական ծառայությունների մատուցող:

2. Դուք կօգտագործեք ձեր գիտելիքները, ձեր հմտությունները, ձեր խելքը և ձեր մարդասիրությունը, որպեսզի ինձ տրամադրեք լավագույն ֆիզիկական, բարոյական և էմոցիոնալ խնամք: Դուք կանեք ամեն ինչ, ինձ վնաս չպատճառելու համար:

3. Դուք կհարգեք ինձ որպես անզ իմ էության բոլոր առումներով, այսինքն՝ իմ տարիքը, սեռը, ծագումը, սոցիալական կամ իրավական կարգավիճակը, մշակույթը, արժեքները, համոզմունքները, գործելակերպը և նախասիրությունները:

4. Դուք վստահ կլինեք և ականատես կլինեք իմ աղաչանքներին, վախերին և հույսերին, որոնք երբեք չեք արհամարհի, չեք անտեսի, չեք այլաշրջի և չեք բացահայտի առանց իմ համաձայնության: Դուք չեք օգտագործի իմ գաղտնիքները ձեր սեփական շահի համար: Դուք դրանք չեք օգտագործի իմ դեմ։ Դուք ինձ չեք ենթարկի սթափ հարցաքննության. դուք ինձ երբեք չեք լռեցնի։

5. Դուք կկիսվեք ինձ հետ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով, առանց որևէ վերապահումների, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում ինձ հետ և կօգնեք ինձ դիմակայել այն, ինչ կարող է պատահել: Դուք կպատասխանեք իմ բոլոր հարցերին համբերությամբ, ճշգրտությամբ, պարզությամբ, անկեղծությամբ և առանց որևէ սահմանափակման: Դուք երբեք չեք հրաժարվի ինձ պատասխանելուց և ինձ չեք թողնի անպատասխան։ Դուք ինձ չեք ստի։ Դուք սխալ չեք ներկայացնի ձեր իրավասությունները ու հմտությունները:

6. Դուք կաջակցեք իմ որոշումներին: Դուք երբեք չեք օգտագործի սպառնալիք, շանտաժ, արհամարհանք, մանիպուլյացիա, նախատինք, մեղքի զգացում, ամոթ կամ գայթակղություն՝ սահմանափակելու իմ ինքնավարությունը: Դուք երբեք չեք խափի կամ չարաշահի ինձ և իմ մտերիմներին։

7. Դուք կկանգնեք իմ կողքին, երբ ես հիվանդ կլինեմ և կօգնեք ինձ ընդդեմ նրանց, ովքեր կցանկանան օգտվել իմ վիճակից: Դուք կլինեք իմ պաշտպանը, իմ թարգմանիչը և իմ փաստաբանը։ Դուք կխոսեք իմ անունից, եթե ես դա խնդրեմ, բայց դուք երբեք չեք խոսի իմ փոխարեն։

8. Դուք կհարգեք և կկիրառեք այն օրենքները, որոնք պաշտպանում են ինձ. դուք ինձ հետ կպայքարեք այն բոլոր անարդարությունների դեմ, որոնք կխանգարեն ինձ առողջապահական օգնություն ստանալուց։ Դուք տեղեկացված կլինեք գիտության և հմտությունների մասին, որոնք բարձրացնում են առողջության ինքնավարությունը. դուք կդատապարտեք խավարամտությունը; դուք կպաշտպանեք ինձ բոլոր շահույթ փնտրողներից:

9. Դուք հավասարապես կհարգեք իմ բոլոր բուժաշխատողներին և կաշխատեք նրանց հետ՝ անկախ նրանց կարգավիճակից, պատրաստվածությունից, պրակտիկայից: Կձգտեք ստեղծել լավ աշխատանքային պայմանների թե՛ նրանց, թե՛ ձեզ համար ։

10. Դուք կպաշտպանեք ձեր առողջությանը։ Դուք կհանգստանաք և ընդﬕջուﬓեր կանեք, դուք արժանի եք: Դուք կպաշտպանեք ձեր ինտելեկտուալ ինքնավարությունը։ Դուք երբեք չեք վաճառվի.

Précédent
Précédent

Traitement d’une névralgie incesante avec allodynie mécanique à 6 mois post-opératoire

Suivant
Suivant

« La parole est la partie audible du silence. »